Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Միայն գողը կսեղմի հայրենիքի ու հազարավոր մարդկային կյանքի գողերի ձեռքը

Միայն գողը կսեղմի հայրենիքի ու հազարավոր մարդկային կյանքի գողերի ձեռքը
19.12.2024 | 14:53

Նողկանք ապրեցի հերթական անգամ տեսնելով, թե ինչպես են երբեմնի սեր ու հարգանք վայելող արվեստագետները հերթական անգամ քծնում ու հաճոյանում նեռին։ Ի՞նչի պակաս ունեք, որ այդ քայլին եք գնում։

Լա՛վ, տարրական տղամարդկություն էլ չունե՞ք։

Ոչ պաշտոնից դուրս կշպրտեն, որ չքծնեք, ոչ էլ քրեական գործեր կկարեն վրաներդ։

ռոբերտ ամիրխանյան, «Երազի իմ երկիր հայրենի» ես գրել, երգել, բայց հիմա էդ սատանային, ում ձեռքը սեղմում ես, հարցրու, թե ինչ օրը գցեց այդ երկիր հայրենիդ, քեզ հարց տուր, թե ընդհանրապես քանի՞ գրոշի արժեք ունի քո ավանդն ու անցած ուղին, եթե Աստված գիտի ինչ շահի համար քծնում ես մի անբարոյականի։ Քծնում ես ու չես ամաչում, գետինը մտնես։ Չնայած ժամանակին ասում էին, որ այդ հայտնի երգը Աղասի Այվազյանից ես գողացել։ Հիմա հավատում եմ, որովհետև միայն գողը կսեղմի հայրենիքի ու հազարավոր մարդկային կյանքի գողերի ձեռքը, կհաճոյանա նրանց ու չի խորշի։

Ասել եմ ու էլի կասեմ՝ գետինը մտնեն ու դուրս չգան բոլոր նրանք, ովքեր անձնական նեղ շահից ելնելով սեղմում են հայրենավաճառների ձեռքը, քծնում նրանց ու սողում նրանց ոտքերի տակ։

Գետինը մտնեք մեծից փոքր, որ էսքան էժան եք ծախում ձեր Հայրենիքը, որի մասին կեղծ երգեր էիք գրում ու երգում։

Գետինը մտնեն մեր տղերքի կյանքերի հաշվին թշնամու հետ առևտուր անողների կողմնակիցներն ու աջակիցները, ովքեր էլ որ նրանք լինեն. սկսած զոհվածի ծնողից, ով ուրացել է իր որդու արյունը ու էրատոյի զուգարանի ջուրն է քաշում, վերջացրած հազար մեդալ կրծքին կապող «քյոփակ մտաորականներից», ովքեր խոր ծերության որոշել են խայտառակվել, նոր սատկել։

Լիդա ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ